Իջևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը ետ է վերցրել փաստաթղթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության մի քանի համայնքներում տեղի կուենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Իջևանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները:

Այժմ Իջևանում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Վարդան Ղալումյանը, ով նախկինում ԲՀԿ անդամ էր, սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո լքեց այն: Նա այժմ ՀՀԿ անդամ է և կուսակցությունը սատարելու է հենց նրան:

Թեկնածուներից մեկը կրկին ՀՀԿ-ական Արմեն Խաչատրյանն է, ով «Նիկարմ ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ-ի տնօրենն էր, սակայն նա ետ է վերցրել փաստաթղթերը:

Թեկնածուի պաշտոնի համար այժմ պայքարում են Վարուժան Ներսիսյանն ու Վարդան Ղալումյանը:




Լրահոս