Թուրքիայի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները գնդակոծում են Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերը , գրում է թուրքական Milliyet թերթը:
ԻՊ զինյալների դիրքերի գնդակոծություններն իրականացվում է երկրի հարավում գտնվող Կիլիս նահանգի տարածքից: Գնդակոծությունների հետ միաժամանակ ԻՊ դիրքերի վրա գրոհ է սկսել նաև Սիրիայի ազատ բանակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է մտցրել երկրի հարավում գտնվող Շիրնակ նահանգում, որը սահմանամերձ է Սիրիայի հետ: