Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գորխմազ Գարաևն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես փոխանցում է «AzeriDefence»-ը, այս մասին հայտնել են երկրի ՊՆ-ից:
Համաձայն տեղեկության՝ Գորխմազ Գարաևը նշանակվել է զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ: Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է գնդապետ Ֆուադ Մամեդովը:
Հավելենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել էր նաև Ջամշիդ Նախիջևանցիի անվան ռազմական լիցեյի պետ, գեներալ-մայոր Մրիզա Ալմասովն և Գլխավոր ռազմական ինսպեկցիայի պետ, գեներալ-մայոր Ֆահրադին Ջաբրաիլովը: