Հանգստից վերադառնալիս մուտքի մոտ ամուսիններին կողոպտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի 5 շենքի մուտքերից մեկում կողոպտել են ամուսինների: Մեր տեղեկություններով, նրանք հանգստից վերադառնալիս են եղել, երբ մուտքի մոտ երեք անձ հարձակվել են ամուսինների վրա, գողացել նրանց մոտ եղած զարդերն ու գումարը:

Մեր տեղեկություններով, ամուսինը փորձել է դիմադրել, որի պատճառով էլ դեմքին հարված է ստացել: Հարևանները Armlur.am-ին պատմեցին, որ դժվար թե այդ անձինք զույգին դարանակալած լինեին, միգուցե այլ հանցանքից էին վերադառնում և թիրախավորել էին ամուսիններին:

Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունըը, նշելով որ կողոպուտ է տեղի ունեցել: Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս