
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը՝ համարելով այն սադրանք և մարտահրավեր ուղղված Հայաստանի պետությանն ու հասարակությանը: Պաշտպանը հույս է հայտնում, որ պատկան մարմինները պատշաճ հետաքննություն կիրականցնեն հանցագործներին հնարավորինս շուտ բացահայտելու ուղղությամբ: