Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ՃՏՊ:
Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն, 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել:
Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսի վթարին է անդրադարձել նաև ռուսական Lifenews-ը՝ տեղեկացնելով, որ միկրոավտոբուսը բախվել է ծառին: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ նախնական վարկածով վթարը գրանցվել է վարորդներից մեկի սխալի պատճառով: