Պարզվել է սրճարանում բռնկված հրդեհի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 30-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Վ. Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող  բացօթյա սրճարանի տաղավարում: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 03.08-ին:
Հայաստանի ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սրճարանում հրդեհն առաջացել է տաղավարի խոհանոցային հատվածի առաստաղի էլեկտրական լարերի կարճ միացումից, ինչի հետեւանքով պատճառվել է 4.585.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս