Կարսի ծայրամասում քրդերի և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևելքում` Կարսի ծայրամասում, կիրակի օրը բախումների ժամանակ զոհվել է թուրք զինծառայող և երկրում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության 3 զինյալ:

Թուրքիայում գրեթե ամեն օր տեղի են ունենում բախումներ անվտանգության ուժերի և քրդական ուժայինների միջև այն բանից հետո, երբ թուրքական ՌՕ ուժերը հուլիսի 25-ին սկսեցին հարվածներ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քրդստանի աշխատավոր կուսակցության ռազմաբազաների ուղղությամբ:

Դրանից հետո աշխատավոր կուսակցությունը հայտարարեց Անկարայի հետ զինադադարի դադարեցման մասին, որը հաստատվել էր 2 տարի առաջ: Թուրքական իշխանությունները մեղադրում են աշխատավոր կուսակցությանն անջատողականության մեջ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:




Լրահոս