Սիրիայում հերթական ադրբեջանցի ահաբեկիչն է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գումլու Իմիշլինսկի շրջանի 25-ամյա բնակիչ Տուրալ Ասադովը, ով ջիհադի համար մեկնել էր մարտնչելու Սիրիայում, հուլիսի 25-ին սպանվել է սիրիական բանակի իշխանական ուժերի կողմից, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ասադովի մտերիմների խոսքերով՝ վերջինս Սիրիա է մեկնել 2014 թ վերջին: Վերջին անգամ նա իր հարազատների հետ կապի է դուրս եկել հուլիսի 24-ին:

Հավելենք, որ Սիրիայում հակամարտության մեկնարկից հետո հարյուրավոր ադրբեջանցիներ տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում մարտնչելու համար  մեկնել են Սիրիա, նրանցից շատերն արդեն զոհվել են:




Լրահոս