Սպառողական գները հունվարին բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարին դեկտեմբերի նկատմամբ սպառողական գներն աճել են 2.9%-ով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.9% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ:
Ըստ Գ.Մարտիրոսյանի՝ հունվարին սովորաբար գնաճի տեմպը բարձր է լինում, ինչի վրա ազդում են նաեւ նախաամանորյա գները: Սակայն, ըստ. Գ. Մարտիրոսյանի՝ նախորդտարիների համեմատ այս տարի հունվարյան գնաճը բարձր չի եղել: Գների աճի վրա ամենաշատն ազդել է կարտոֆիլի եւ բանջարեղենի 31.8% աճը: Համեմատության համար՝ կաթնամթերքը թանկացել է 4.6%-ով, ձկնեղենը՝ 2.3%-ով:




Լրահոս