Հարսնաքարի գործով կհարցաքննվի դատաբժիշկ-փորձագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, “Հարսնաքար” ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց գործով վկա, երգիչ Դավիթ Հակոբյանը: Նա հայտնեց, որ տուժողներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին ու Արտակ Բայադյանին ճանաչել է իր քթի վիրահատության առիթով: Դեպքի օրը Վահե Ավետյանը զանգահարել է և հարցրել, թե համալիրում ազատ տեղ կա, ավելի ուշ՝ տեղեկանալով՝ դրական պատասխան է տվել:
Ըստ վկայի, տեղեկացել է, որ կոնֆլիկտ է եղել տուժողների ու ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների միջև, սակայն կոնֆլիկտի առիթի ու հետևանքների մասին իմացել է միայն լրատվամիջոցների հաղորդումներից:
Սկզբից վկան չէր հիշում, որ զանգահարել ու խոսել է Վ.Ավետյանի հետ, ապա վերհիշելով հայտնեց, որ Վահեից հարցրել է ինչ խնդիր կա, ,նորմալ, ջիգյարով մարդիկ ենե, իսկ Վ.Ավետյանն էլ արձագանքել է՝ նորմալ է:
Փետրվարի 11-ին դատարանում կհարցաքննվի դատակոչի ցուցակով վերջին վկան՝ դատաբժիշկ-փորձագետ Գևորգ Գաֆարյանը: Նրա հարցաքննության շրջանակում կհետազոտվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ապա կհետազոտվեն գործով այլ գրավոր ապացույցներն ևս:
Ամբաստանյալների պաշտպաններն ու տուժող Վ.Ավետյանի և մյուս տուժողների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք մտադիր են ներկայացնել միջնորդություններ դատարան լրացուցիչ վկաներ հրավիրելու մասին: Դատարանը դրանք ըստ ամենայնի այդ միջնորդությունները կքննի հետագայում:
 
“Փաստինֆո”




Լրահոս