Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ է դարձել շուրջ 7000 մարդ. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության իցսկզբ զոհվել է 6832 մարդ: Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ամենամսյա զեկույցում:

«Ընդհանուր առմամբ 2014 թ ապրիլ ամսվա կեսերից մինչ հուլիսի 27-ը Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում զոհվել է 6832 մարդ, 17087-ը՝ վիրավորվել են»,- ասվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ տվյալները հիմնված են Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական զեկույցում:

Մասնավորապես ԱՀԿ-ն ենթադրում է, որ հակամարտության գոտում զոհերի թիվը զգալիորեն ավելին է, քան նշված է ՄԱԿ-ի զեկույցում:




Լրահոս