Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունի արդյունքում շուրջ 700 տոննա ցիանիդ է տարածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունի արդյունքում նատրիումի ցիանիդը տարածվել է 100 հազար քմ մակերեսով:

Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է քաղաքի փոխքաղաքապետ Հե Շուշանը:

«Շուրջ 700 տոննա ցիանիդ է տարածվել 100 հազար քմ  տարածքում»,- մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը քաղաքապետի տեղակալի հայտարարությունը: Նրա խոսքով՝ պայթյունից վնասվել է 78 հազար կոնտեյներ, որոնցից 1800-ում եղել են թունավոր քիմիկատներ:

Ավելի վաղ Հե Շուշանը հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում դեպքի վայրից կոչնչացվի նատրիումի ցիանիդը:




Լրահոս