Լատվիայի ազգային զինված ուժերը կրկին հայտարարությամբ են հանդես եկել, որ ռուսական ռազմական ինքնաթիռ են նկատել հանրապետության օդային սահմանի մոտերքում:
«Բալթիկ ծովի չեզոք ջրերում հերթապահություն իրականացնող ինքնաթիռներն այսօր Լատվիայի սահմանի մոտերքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-20 ինքնաթիռ են նկատել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զինված ուժերի պնդմամբ՝ ռուսական ռազմական ինքնաթիռն անցած հանգստյան օրերին մի քանի անգամ մոտեցել է Լատվիայի սահմանին: