Գողություն կատարողներից մեկին գտել են. նրա մոտ ծալովի դանակ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 31-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության   ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի հետնամասից բերման են ենթարկել նախկինում դատված 54-ամյա Լեռնիկ Շ.-ին, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարության ծալովի դանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, նա ընկերոջ հետ միասին Գարեգին Նժդեհի հրապարակից նստել են “ՎԱԶ-2107” մակնիշի տաքսի ավտոմեքենա եւ սուպերմարկետի մոտ իջնելիս` ավտոմեքենայի սրահից գողացել վարորդի բաճկոնը` 50.000 դրամ արժողության: Դանակն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Լեռնիկ Շ.-ի ընկերոջ անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս