
Ադրբեջանի նախագահի նստավայր ընդունելության եկած կանանցից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի մամլո ծառայությունից:
Նրա կողքին գտնվողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը: Ականատեսների խոսքերով՝ կինը փորձել է բողոքել դատարանի անարդար որոշման դեմ, սակայն չի կարողացել իր բողոքը հասցնել համապատասխան մարմիններին: Հենց դա էլ դրդել է նրան գնալ նման հուսահատ քայլի:
Գիտակցությունը կորցրած կնոջը տեղափոխել են շտապօգնության մեքենայով: