Փիթսբուրգի Քարնեգի Մոլլոնի համալսարանից ամերիկացի հետազոտող Թերի Դանկովիչը մի գիրք է ստեղծել, որի թերթերը փոխարինում է ջրի համար նախատեսված ֆիլտրերին, փոխանցում է BBC-ին:
Գրքի ստեղծման վրա ծախսվել է մի քանի տարի: Գրքի ախտահանիչ հատկությունների համար պատասխանում է դրա բաղադրության մեջ առկա արծաթի ու պղնձի նանոմասնիկներ, իսկ գրքում ասվում է ջրի մաքրման կարևորության մասին:
Գրքի էջերի ախտահանիչ հատկությունները ստուգել են դաշտային պայմաններում, հետազոտողներն ընտրել են Հարավային Աֆրիկայում, Գանայում ու Բանգլադեշում 25 ախտոտված աղբյուրներ: Համաձայն փորձարկման արդյունքների՝ գրքով անցած ջրում վտանգավոր բակտերիաները թիվ ավելի քան 99 տոկոսով նվազել է՝ բավարարելով ԱՄՆ-ում ընդունված խմելու ջրի չափանիշները: