Սահմանին իրավիճակը շարունակում է որոշակի չափով լարված մնալ. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ­ ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա­-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է որոշակի չափով լարված մնալ:

Ինչպես «Արմենպրես»-­ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, հայկական զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը խելացի եւ հմուտ որոշումների արդյունքում կանխում են հակառակորդի ցանկացած քայլ:

«Սահմանին իրավիճակը շարունակում է որոշակի չափով լարված մնալ: Եվրոպական խաղերից հետո ադրբեջանցիները մե՛կ բարձացնում, մե՛կ ցածրացնում են լարվածության աստիճանը. հրադադարի խախտումները, կրակոցները, դիվերսիոն
հետախուզական փորձերը շարունակվում են: Առաջին գծում ծառայող զինվորների հմուտ եւ խելացի գործողություների շնորհիվ այդ քայլերը կանխվում են: Ես ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ պետք չէ մտահոգվել, որովհետեւ հայկական զինված ուժերն ու
ԼՂՀ Պաշտպանական բանակը իրենց պարտականությունները գերազանց կերպով Արցախյան ազատամարտի ժամանակ կատարել են եւ այսօր էլ կատարում են»,-­ասաց պաշտպանության նախարարը:

Բաքվում Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը կտրուկ սրել է իրավիճակը սահմանին: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների տրամադրած հաղորդագրությունների համաձայն` հակառակորդն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը օգտագործելով տարբեր տրամաչափի զենքեր:




Լրահոս