Հուլիսի 15-ին «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել և դաժան ծեծի են ենթարկել իր ամուսնուն:
Իսկ այսօր ավիաընկերության գործադիր տնօրենի կինը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ավետիսյանը դեպքից հետո հրաժարվել է բացատրություն տալ, անուններ հնչեցնել՝ ասելով, որ ի վիճակի չէ որևէ բան ասել: Այդպիսով, իրավապահները ստիպված են եղել գտնել Ավետիսյանի կնոջը, որպեսզի նրանից կարողանան որոշ մանրամասներ իմանալ:
Մեր տեղեկություններով, այս պահին Արսեն Ավետիսյանը հարցաքննվում է: Կպատմի նա արդյոք դեպքի մանրամասները, դեռևս վաղ է ասել:
Գործը հետաքննության փուլում է: