ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն: Բանն այն է, որ Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է «Օդոլ» մականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով վերջինս մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ: Սարի թաղի բնակիչները երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար եւ հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է: Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշեց. «Խնդրին ծանոթ չեմ եւ այս առումով որեւէ պարզաբանում չեմ կարող տալ»:




Լրահոս