Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին հավանության է արժանացրել երկրում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցների ուժգնացումը:
Նոր օրենքի համաձայն` նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն ահաբեկչական խմբավորումների ղեկավարման և կազմակերպման մեջ, մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սպառնում:
Ահաբեկչական գործունեության մեջ մասնակցության համար 10 տարվա ազատազրկում է սահմանվում, ընդ որում, ենթադրյալ զինյալների դատավարությունները կանցկացվեն արագացված սխեմայով:
Ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման համար նաև նախատեսված է մինչև 25 տարվա ժամկետ, բռնության կամ վեբ կայքերի ստեղծման համար, որոնք բռնության կոչեր են տարածում: Նոր օրենքն այս մասով դատապարտում է 5-ից մինչև 7 տարի ազատազրկման: