Բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր են ներկա Ոոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայրիկի` Էմմա Օհանյանի հոգեհանգիստը:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին եկեղեցում են գտնվում մի շարք հայտնի քաղաքական գործիչներ: Այնտեղ է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Մեր թղթակիցը հաղորդում  է, որ այս պահին արդեն այնտեղ են գտնվում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ պատգամավոր, Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը, Սիրուշոն` ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա են նաև  Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,  պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և այլք:

Հիշեցնենք, որ Էմմա Օհանյանը մահացել էր 89 տարեկան հասակում:




Լրահոս