Ինչպես արդեն հայտնել էինք, այս պահին Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությունը:
Քիչ առաջ այստեղ էր ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կնոջ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ: Եկեղեցում մի փոքր մնալուց հետո ՀՀ նախագահը մի քանի րոպե առանձնազրույց է ունեցել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանի, ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո հոռացել է:
Նրանից հետո գնացին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հոգեհանգստին ներկա ԲՀԿ-ականները: Մեր թղթակիցը հայտնում է, որ մարդկանց հոսքը դեպի եկեղեցի դեռ շարունակվում է: