ՎԱՐՉԱՊԵՏԻ ԾՆՈՒՆԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծննդյան օրն էր. նա դարձավ 53 տարեկան: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները, Տիգրան Սարգսյանն իր ծննդյան օրը նշել է Ամիրյան փողոցում գտնվող «Նոյան տուն» ռեստորանում: Խնջույքին էլ ներկա են եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանը երեկ ներկա չի գտնվել վարչապետի ծննդյան առթիվ հրավիրված խնջույքին. նա եղել է Տավուշի մարզում: Ընդ որում, Ս. Սարգսյանը կրկին քարոզարշավի պատճառով օրերս չի մասնակցել նաեւ Հովիկ Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը:
Հավանաբար, վարչապետի ծննդյան օրը մեծ տոն է եղել ոչ միայն իր, այլեւ կառավարության աշխատակիցների համար. համենայնդեպս, վարչապետը երեկ ոչ մի պաշտոնական հանդիպման կամ միջոցառման չի մասնակցել, բայց կառավարության կայքում տեղադրված վերջին լուրը թվագրված էր հունվարի 26-ով, այնինչ առնվազն հունվարի 29-ը պաշտոնապես աշխատանքային օր էր:




Լրահոս