ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական դիվանագիտությունն իր հերթական «հաղթանակն է» արձանագրել. ԵԽԽՎ զեկույցում ԼՂ հակամարտությունը ներկայացված է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ նման ձեւակերպումը ձեռնտու է ադրբեջանական կողմին, այնինչ հայկական կողմը մշտապես փորձել է հիմնավորել, որ հակամարտությունը ոչ թե ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ է, ընդ որում, խնդիրը պետք է դիտարկել ազգերի ինքնորոշման իրավունքի համատեքստում: Տեղեկացնենք, որ նախօրեին տեղի է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Վերջիններիս տարածած հաղորդագրության համաձայն՝ համանախագահները շարունակում են նախարարների հետ քննարկել խաղաղ գործընթացի առաջխաղացման առաջարկը, որը կողմերին է ներկայացվել դեռ նախորդ տարի:




Լրահոս