ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հեղինակն է: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Արագած Ախոյանը ծնունդով Արագածոտնի մարզից է ու որեւէ կապ չունի Գյումրու հետ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է հեղինակել այդ նախագիծը, նա ասաց. «Ես այդ նախագծի համահեղինակն եմ: Քանի որ մյուս հեղինակը՝ պարոն Բալասանյանը, դարձավ քաղաքապետ, կարեւոր օրենք էր, որոշեցի ինքս ԱԺ-ում առաջ տանել դա»: Նշենք, որ այս նախագիծը դեռեւս չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ եւ հետաձգվել է մինչեւ 1 տարով:
ՄԵԿ ՏԱՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ