Հունվարի 1-ից բնակչությունը ստիպված է լինելու էլէներգիայի դիմաց վճարել բարձր սակագնով. «Ոտքի՛, Հայաստան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու համար որոշել է պայմանագիր կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության հետ։ Այդ ընկերությունը պատրաստ է 230.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 16 շաբաթվա ընթացքում պատասխանել Սերժ Սարգսյանի առաջ քաշած հարցերին. ի՞նչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

Մենք գտնում ենք, որ ընտրված այդ խորհրդատվական կազմակերպությունը չի կարող կատարել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման անաչառ ուսումնասիրություններ, որովհետև չեզոք չէ ՀՀ կառավարության նկատմամբ։

«Դելոիթ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է «Դելիթ Արմենիա» ՓԲ ընկերությամբ, որի գրասենյակը գտնվում է Ամիրյան 4/7 հասցեում։ Այդ ընկերությունը սկսած 2013թ․ – ից իր աուդիտորական ծառայություններն է մատուցում ՀՀ կառավարության և «ՀԵՑ» ՓԲԸ-ին փոխկապակցված ձեռնարկություններին (օրինակ՝ ԿԱՄավոր 1 կենսաթոշակային ֆոնդ, ԿԱՄավոր 2 կենսաթոշակային ֆոնդ, ԿԱՄ, Պետական Արժեթղթերի Ֆոնդ, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամ)։ Դա նշանակում է, որ 2016թ․ հունվաի 1-ից ամենայն հավանականությամբ Հայաստանի բնակչությունը Սերժ Սարգսյանի համոզմունքին համապատասխան ստիպված է լինելու վճարել էլեկտրաէներգիայի դիմաց բարձր սակագնով։

Մենք գտնում ենք, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հակաժողովրդական այս որոշման իրագործման համար պատասխանատու են լինելու ոչ միայն մեր երկրի իշխանավորները, այլև բոլոր նրանք, ովքեր հուլիսի 28-ին վանկարկելով «Սա հաղթանակ է» Բաղրամյան պողոտայից հեռացան և դուրս եկան ակտիվ պայքարից։ Այդ արարքով նրանք ոչ միայն տապալեցին Բաղրամյան պողոտայում ծավալված պայքարը, այլև՝ ազատ արձակեցին իշխանավորների ձեռքերը ժողովրդին ծնկի բերելու գործում։

Կոչ ենք անում «Ոչ թալանին» նախաձեռնության մեր քույրերին և եղբայրներին՝ հետ վերադառնալ ակտիվ պայքարի, որովհետև հիմա նժարին դրված է, ոչ միայն հանրային շահը, այլև՝ Ձեր նախաձեռնության բարի համբավը։




Լրահոս