ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ոստիկանության Մաշտոցի բաժնից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց  բուժօգնության է ընդունվել Էջմիածնի բնակիչ, 1982թ. ծնված Մանուկ Հ.-ն, որը հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, տանը վայր է ընկել բաժակի վրա: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ ոստիկանությանը հաջողվել է պարզել դեպքի իրական պատճառը: Ըստ այդմ` հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Էջմիածնի Մ. Խորենացու փողոցում գտնվող սրճարանի տարածքում վիճաբանության ժամանակ Մանուկ Հ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1991թ. ծնված Մաթեւոս Վ.-ն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս