ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին՝ ժամը 19:40-ին, ոստիկանություն է զանգահարել Ներքին Չարբախի 49-ամյա մի բնակչուհի  եւ  հայտնել, որ հարեւանները ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, հարեւան ընտանիքի անդամները վիճաբանության ժամանակ այդ կնոջը գցել են գետնին, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Կատարվում է հետաքննություն:




Լրահոս