ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն՝ ՀՀ բնակչության մոտ 45%-ը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, բայց իրենց աղքատ է համարում միայն 19%-ը»:

Ահարոն Ադիբեկյան tert.am

Ահարոն Ադիբեկյանի կատարած «հարցման» արդյունքներն իշխանությունների պատվեր են հիշեցնում: Հնարավոր է՝ նման հարցում իրականում տեղի ունեցած չլինի, իսկ արդյունքները պարզապես «նկարվել են»: Իսկ եթե ընդունենք, որ, այնուամենայնիվ, նման հարցում անց է կացվել, ապա պետք է հաշվի առնել, որ Հայաստանի բնակիչներից շատերը չեն գիտակցում, թե որն է այդ աղքատության շեմը. չէ՞ որ ՄԱԿ-ի չափանիշներն այլ են, իսկ տեղական՝ ընդունված կամ սերմանված չափանիշները՝ այլ: Գաղտնիք չէ, որ այսօր շատերը կարողանում են գոյատեւել պարտքերի միջոցով կամ դրսից ստացած տրանսֆերների հաշվին, այլ ոչ թե սեփական խղճուկ աշխատավարձով:




Լրահոս