ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 18-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-ին, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում` 3-5 աստիճանով, 19-ին նույնքանով կբարձրանա, 21-22-ին կնվազի 4-6, արևելյան շրջաններում` 7-8 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 18-ին, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: