Սրան հլը քաշեք ստեղ. ինչպես է Ռուբեն Հայրապետյանը հրահանգել ծեծել հայտնի գործարարին (տեսանյութ). Yerkir.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է «Yerkir.am»-ը օգոստոսի 15-ին Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի տարածքում ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց եղբորը ծեծի ենթարկելու մանրամասները:

«Ես տեղյակ էի, որ եղբայրս Հայրապետյան Ռուբենի հետ հանդիպում ուներ ֆուտբոլի ակադեմիայում: Քեռուս տղայի հետ գնացել ա էդ հանդիպմանը, քեռուս տղան սպասել ա մեքենայի մեջ, եղբայրս մենակ իջել ա: Իմ եղբոր պատմելով՝ լողավազանի բացօթյա սրճարանում խոսակցություն ա գնացել, իրար հետ խոսելուց շատ քիչ հետո ոտքի ա կանգնել Ռուբեն Հայրապետյանը, եղբորս ձեռից բռնելով ասել ա՝ «Սրան հլը քաշեք ստեղ», հենց էդ ընթացքում սկսել են հարվածել»,-ասաց Արտյոմ Ավետիսյանը և հավելեց, որ կոնկրետ չգիտի քանի հոգով են եղել, բայց այն, որ Ռուբեն Հայրապետյանի հրահանգից հետո են եղբորը ծեծի ենթարկել` միանշանակ է:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս