Օգոստոսի 17-ին, ժամը 19.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 DQ 612 պ/հ (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Մ.) և «ԶԻԼ» մակնիշի 296 LO 05 պ/հ (վարորդ` 1960 թ. ծնված Մ. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Մ.-ը տեղափոոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի փականները: