ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով կտուգանի ՀԷՑ-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում 10 միլիոն դրամով կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Համապատասխան տուգանքը ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ի նկատմամբ կիրառել երկու որոշումներով, որոնցից յուրաքանչյուրով ընկերությունը կտուգանվի 5-ական միլիոն դրամ:

Երկու դեպքում էլ պատճառը գրեթե նույն է: Մի դեպքում քաղաքացին, իսկ մյուսի պարագայում ընկերությունը դիմել են ՀԷՑ-ին՝ էլեկտրական ցանցին միանալու համար: Սակայն ՀԷՑ-ը օրենքով նախատեսված ընթացք չի տվել այդ դիմումներին: Մասնավորապես, էլէներգիայի սպառման համար քաղաքացուց ՀԷՑ-ը պահանջել է սեփական միջոցներով իրականացնել ցանցին միանալու աշխատանքները, որոնք պետք է կազմեին 3 մլն 563 հազար դրամ: ՀԷՑ-ն իր առաջարկը պատճառաբանել է ընկերության ծանր տնտեսական կացությամբ: Իսկ քաղաքացուն խոստացել են ծախսված գումարը դուրս գրել հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարներից: Ստացվում է, որ ՀԷՑԸ-ը սպառողին ցանցին միացնելու համար գումար չունի, բայց մեկ ավտոմեքենայի վարձակալության համար ամսական 700 հազար դրամ ի վիճակի է վճարել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս