«Ատլետիկ»-ը ոչ ոքի խաղաց «Բարսելոնա»-ի հետ և դարձավ սուպերգավաթակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիլբաոյի «Ատլետիկ»-ը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթակիր: Ակումբը  կրկնեց 1984-ի հաջողությունը:

Սուպերգավաթի պատասխան խաղում նրանք  1:1 հաշվով ոչ ոքի խաղացին Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր «Բարսելոնա»-ի հետ, որի նկատմամբ մինչ այդ  4:0 հաշվով  հաղթանակ էին տարել:

Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան խաղ

«Բարսելոնա» – «Ատլետիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)

Լիոնել Մեսի, 43 – Արից Ադուրիս, 74

Հեռացում՝ Ժերար Պիկե, 56 («Բարսելոնա») – Կիկե Սոլա, 86 («Աթլետիկ»)




Լրահոս