Թուրինի «Յուվենտուս»-ը կրկին հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, գրում է gianlucadimarzio.com-ը։
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել կիսապաշտպանի տրանսֆերը։ Տեղեկություններ կան, որ «Յուվենտուս»-ը պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիա»-ին վճարել 20 մլն եվրո։
Նշվում է նաև, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան վաղը կհանդիպի թուրինյան ակումբի ղեկավարությանը: