
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանում ընդհանրապես ինչ կարգով են գնահատվում առանձին ավտոտնակները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Ընդ որում՝ մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1 խորանարդ մետրը 85 000 դրամ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ենթադրում ենք, որ գնահատման հարցում նշանակություն կունենա նաեւ այն հանգամանքը, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ավտոտնակը: