Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր զոհվածների մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում վթարի ենթարկված ATR 42-300 ինքնաթիռի բոլոր 54 ուղևորների մարմինները, հայտնում է Reuters-ը:

«Կարող եմ ասել, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները գտնվել են, բոլորը զոհվել են»,-հայտարարել է որոնողական և փրկարարական ազգային գործակալութան ղեկավար Բամբանգա Սոելիստին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին նախապատրաստվում է զոհվածների մարմինների տարհանում:




Լրահոս