Մինչ կառավարության այսօրվա նիստի մեկնարկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարությանը և մի շարք այլ կառույցներին հանձնարարեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել սեպտեմբերի մեկը պատշաճ կերպով անցկացնելու համար:
«Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը, բոլոր մարզպետներին, Երևանի քաղաքապետարանին, Տարածքային կառավարման նախարարությանը և մնացած բոլոր պատկան մարմիններին սեպտեմբերի մեկին ընդառաջ ձեռք առնել համապատասխան միջոցառումներ` սեպտեմբերի մեկը պատշաճ դիմավորելու համար»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով, այդ օրը առաջին դասարանցիներն առաջին անգամ են առնչվում դպրոցին և ամեն ինչ պետք է շատ լավ անցնի: