ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Թուրքիային անվտանգության հարցում. պետդեպարտամենտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, պահպանում է Թուրքիայի հետ գործընկերությունն ու մտադիր է աջակցել անվտանգության ոլորտում: Այս մասին երկուշաբթի օրը մշտական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Կիրբին, գրում է Vestikavkaza.ru-ն:

«Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում մեր աջակցությանը Թուրքիային, ապա ոչինչ չի փոխվել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և հուսալի գործընկեր է, մասնավորապես, ԻՊ-ի դեմ պայքարում»,-ասել է Կիրբին:

Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան թույլ է տվել իր 3 բազաներում ավիացիա տեղակայել, որը մասնակցում է Սիրիայում իսլամիստների դեմ պայքարին: Բացի այդ, պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում են հակահրթիռային պաշտպանության զգալի ուժեր` ներառյալ ծովում ռազմանավերը:




Լրահոս