ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս բարեկամուհիներիցս մեկը վիրահատության էր ենթարկվել, հեռացրել էին նրա ձախ ոտքը: Ցանկանում եմ իմանալ, թե ինչու վերջույթների անդամահատմամբ անձին առաջին փորձաքննության արդյունքում հաշմանդամության կարգը չի տրվում անժամկետ:

Լիանա Պեպանյան (41 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորությունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարվողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարվողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ անժամկետ:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է հուսալ, որ  այդ որոշակի ժամանակահատվածն արհեստականորեն չի երկարի, եւ հիվանդի ու նրա հարազատների համար լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվի:




Լրահոս