Թբիլիսիի կենդանաբանական այգին, որի մեծ մասը փլուզվել էր հունիսի կեսերին տեղի ունեցած աղետի արդյունքում, կվերսկսի աշխատանքները սեպտեմբերին: Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի խոսքով` կաշխատի այն հատվածը, որը փրկվել է ջրհեղեղից և որի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Ներկա պահին դեռևս շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Նա նաև հավելել է, որ պլանավորվում է կենդանաբանական այգին համալրել մի քանի նոր կենդանիներով, այդ թվում կապիկներով:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը ուժգին ջրհեղեղ էր տեղի ունեցել, որի արդյունքում կենդանաբանական այգում 600 կենդանիներից կեսից ավելիին չէր հաջողվել փրկվել: Որոշ կենդանիներ հայտնվել էին փողոցներում, այդ թվում վայրի կենդանիներ, որոնց մի մասին ստիպված են եղել սպանել: