Սամվել Կարապետյանի ծնունդին անպայման գնալու եմ, բայց Մոնակոյում չի լինելու. Գագիկ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հրավիրված է գործարար Սամվել Կարապետյանի` այսօր կայանալիք ծննդյան արարողությանը:

Նախարարի խոսքով, ծննդյան արարողությունը Մոնակոյում չի լինելու և այն, ինչ գրում են, նրա հավաստմամբ, իրականում սուտ է:

«Մոնակո չեմ եղել ընդհանրապես ու ինչ-որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարում եմ, որ այդ ամենը սուտ է», – նշեց նա:

Լրագրողների ճշտող հարցին` հրավիրվա՞ծ չեք ծնունդին, նա պատասխանեց. «Ծնունդ անպայման գնալու եմ, բայց դա Մոնակոյում չի լինելու»: Այն հարցին, թե այդ դեպքում որտեղ է լինելու, նա չպատասխանեց:

Հիշեցնենք, որ այսօր լուրերին էին տարածվել, թե Սամվել Կարապետյանն իր ծննդյան արարողությունը նշելու է Մոնակոյում:




Լրահոս