Ով կարող էր պատվիրել կրակել Հայրիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ հասարակական քաղաքական դաշտի քննարկման առարկա դարձած թեման արդեն երեք օր է, ինչ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցներն են: Նախ փորձնք հասկանալ. արդյոք կատարվածը համափորձ էր:

Չնայած Հայրիկյանի պնդումներին, ամեն դեպքում նկատենք, որ 25 սանտիմետրից արձակված կրակոցը ուղիղ նրա ուսագոտուն դժվար է համարել չստացված հարված (այն հիշեցնում է ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի չստացված մահափորձը՝ ուղղված ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ոտքերին): Եթե ՀՀ նախագահին սպանելու դիտավորություն լիներ, ապա սպանողը կկրակեր նրա գլխին: Բայց քանի որ, բարեբախտաբար, այդ կրակոցը չի ուղղվել Հայրիկյանի գլխի կողմը, բնականաբար, միանգամից հերքվում է մահափորձի վարկածը: Չհաշված այն հանգամանքը, որ արձակված երկրորդ գնդակն էլ չի ոչ թե Հայրիկյանի մարմնում է, այլ դեպքի վայրում:


Իսկ ինչն էր Հայրիկյանին պարզապես “զգույշ” կրակելու առիթը կամ դրդապատճառը: Միանշանակ է, որ Հայրիկյանին կրակելու առիթը ՀՀ նախագահի ընտրություններն էին: Հակառակ դեպքում նրա հետ հաշվեհարդարը կարող էին, որպես ԱԻՄ նախագահ, կամ պարզապես ՀՀ քաղաքացի, տեսնել այլ ժամանակահատվածում: Հետեւաբար պարզ է մի բան, որ ԱԻՄ առաջնորդին կրակելու առիթը նախագահի ընտրություններն են: Իսկ թե որն է դրդապատճառը, այ սա է, որ բազմաթիվ պատասխաններ պահանջող հարց է մնում ու հենց այս հարցի վրա լույս սփռվի, կարծում ենք, կբացահայտվի նաեւ դեպքը:


Իհարկե, մինչ այս տարաբնույթ վարկածներ են շրջանառվել, թե ում էր ձեռնտու արձակված կրակոցները. մեկ նշվում է, թե հատուկ ծառայություններն են կազմակերպել կրակոցները, մեկ ասում են, թե Սերժ Սարգսյանի հակառակորդները, մեկ՝ թե պարզապես Հայրիկյանի վարկանիշը բարձրացնելու համար է արվել: Բայց ինչ էլ որ ասելու լինենք, այնուամենայնիվ, փաստ է, որ տեղի ունեցածը առնվազն մեկ նպատակ ունի. տարվող անհետաքրքիր քարոզարշավը դարձնել աշխույժ, իսկ առավելագույնը՝ ՀՀ նախագահի ընտրությունները հարամել Սերժ Սարգսյանի գլխին: Առաջինը եղավ, մնում է սպասել երկրորդին: Իսկ ով կամ ովքեր կուրախանան այս իրավիճակում, ամեն մեկը թող դատի յուրովի…

 ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս