Հայաստանում երեխաների առևանգման և խոշտանգման մասին լուրերը կեղծ են. Աշոտ Ահարոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցի–ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սուտ են տեղեկությունները, թե Հայաստանում երեխաների են առևանգում և խոշտանգում։

«Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին»,- ասվում է գրառման մեջ:




Լրահոս