
«Բոլորովին չենք ուզում կառավարության որոշումներին քննադատությամբ մոտենալ, որովհետև հարգում ենք մեր կառավարությանը, բայց բազմաթիվ խնդիրներ կան, հարցականներ, որոնք դեռ մինչև այժմ պարզաբանված չեն և լուծման կարիք ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, այս մասին նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, այնտեղ այդպիսի տարածք չկա, որ հյուրանոցներ ու այլ կենտրոններ կարելի է կառուցել: «Այնտեղ դնել այդ հսկայական կառույցները, որոնք բնույթով լրիվ տարբեր են նրանից ինչ ունենք, արդեն իրատեսական չէ»,-հավելեց նա:
Ըստ Մինասյանի, Եղեռնի հուշահամալիրն ու Մարզահամերգային համալիրն անձեռնմխելի գոտիներ են և պետք է պահպանեն իրենց ֆունկցիաները՝ շարունակելով մնալ մեր ազգային արժեքներից մեկը:
Մինասյանի պնդմամբ, Հայաստանում շատ այլ տեղեր կան, որտեղ կարելի է նմանատիպ շինություններ կառուցել: