Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին զինված ուժերի 50 հազար զինծառայող է տեղակայել, իսկ ուժայինները փորձում են մաքսիմալ լարել կոնֆլիկտը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը, հայտնում է УНИАН-ը:
«Այս ամենը տեղի է ունենում պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Ինչպես հայտնի է` Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պետական սահմանին գտնվում է ՌԴ ԶՈւ 50 հազար զինծառայող»,-նշել է նա:
Վլադիսլավ Սելեզնյովի կարծիքով` նման կերպ ՌԴ-ն փորձում է ճնշում գործադրել ուկրաինական կողմի վրա, որը սկզբունքային անզիջողական դիրք էր գրավել Միսնկում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: