Մարտի 1 -ին հանրահավաք կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող  ՀՀՇ-ն  իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար: Քաղաքապետարանը երեկ  ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, իրազեկումը ներկայացված է  սույն թվականի մարտի 1-ին, ժամը 16:00-23:00-ը Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20:00-ին, Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոց – Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածք – Իտալիայի փողոց – Վ. Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:




Լրահոս