«Սադախլո» անցակետում ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի խուզարկության արդյունքում Վրաստանի ՆԳՆ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են «Վալտեր» տեսակի ատրճանակ ու 10 փամփուշտ: Այս մասին հայտնում է Վրաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից, փոխանցում sputnik-georgia.ru-ն:
«Հետաքննությունը պարզել է, որ Հայաստանի Հանրապետությունից մեղադրյալը «Սադախլո» մաքսային անցակետում փորձել է ապօրինաբար Վրաստան մտցնել «Վալտեր» տեսակի հրազենային զենք ու 10 փամփուշտ: Իրավապահները մեքենայի սրահից առգրավել են հրազենը և փամփուշտները՝ որպես իրեղեն ապացույց»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
1947 թ ծնված ՀՀ քաղաքացի Ֆրունզիկ Ա-ն ընդունել է իր մեղքը: Հարուցվել է քրեական գործ: