Տյանցզինում պայթած պահեստի ղեկավարները ձերբակալված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժույհայ» ընկերության ղեկավարությունը, որին պատկանում է չինական Տյանցզին քաղաքում պայթյունների ենթարկված պահեստը, ձերբակալվել է, հայտնում է ТАСС-ը` հղում անելով տեղի «Տյանցզին ժիբաո» պարբերականին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն` ոստիկանությունը ձերբակալել է ընկերության ղեկավար Յույ Սյուեվեին, նրա տեղակալ Դուն Շեսյուանին և ևս 8 մարդու: Դեռևս այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:

Հիշեցնենք, որ Պեկինից դեպի հարավ-արևելք գտնվող Տյանցզին նավահանգստային քաղաքում օգոստոսի 12-ին պայթյուն էր տեղի ունեցել: Եվս մի քանի պայթյուն էր գրանցվել օգոստոսի 15-ին




Լրահոս